Սուսերամարտ. Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ

13:12 25.11.2015

Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի երկու անդամները կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին,- այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք սուսերամարտի երիտասարդների աշխարհի գավաթի խաղարկության այս փուլին Հայաստանը կներկայացնեն Էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) և Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր): «Սուսերամարտի աշխարհի երիտասարդների գավաթի խաղարկությունը մեծ փորձ կլինի երկուսի համար էլ: Մրցաշարը բավականին ուժեղ կազմ է հավաքել: Մեզ համար բարձր արդյունք կլինի, եթե նրանք կարողանան հայտնել ուժեղագույն 32 սուսերամարտիկների մեջ»,-ասել է սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանը:

Գավաթի խաղարկությունը մեկնարկում է նոյեմբերի 26-ին և կեզրափակվի նոյեմբերի 29-ին:  

Share |

Լրահոս

Loading...