Տիտո Ռամալյո. Պատճառաբանություններ մեզ պետք չեն

17:00 25.11.2015

Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Բանանց» – «Ուլիս» պատասխան խաղից (1:2, առաջին հանդիպումը` 3:0) հետո տանտերերի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն դժգոհ էր իր թիմի խաղից:

«Բնականաբար գոհ չեմ, անընդհատ մրցակցին գոլային պահեր էինք նվիրում: Բազմիցս ձախողվեցինք ու բնականաբար այս ամենը մեզ բացասական դինամիկա տվեց: Գոլային պահեր բաց թողնող թիմն արդյունքում պարտվում է: Անտրամադիր եմ, շատ դժգոհ եմ խաղից: Եվ ոչ միայն պարտության պատճառով: Ի վերջո մենք առաջին խաղից հետո 3 գնդակի առավելություն ունեինք և այս արդյունքը ոչինչ չփոխեց, բայց ինձ դուր չի գալիս այս իրավիճակը:

- 4 օր առաջ էիք խաղ անցկացրել: Ըստ Ձեզ այսօր ավելի շատ հոգնածությունը խանգարե՞ց, թե՞ առաջի խաղի արդյունքը:

 - Պատճառաբանություններ չեմ փնտրում: Մեզ պետք չեն այդ պատճառաբանությունները: Մենք պետք է մեզ ավելի լավ դրսևորեինք: Նրանք 2 գոլ խփեցին, իսկ մենք 5-6 պահ ունեինք, բայց չկարողացանք դրանք իրացնել: «Բանանց» այսօր վատ խաղաց:

- «Ուլիսի» դեմ 4 օր առաջվա խաղից հետո ասացիք, որ թիմն առաջին կեսում կենտրոնացվածությունը կորցրել էր և ընդմիջմանը կարողացաք այն կրկին վերադարձնել: Այսօր ընդմիջմանը ինչպիսի՞ քայլերի դիմեցիք:

- 2 խաղացողներ ունեինք` Միգելն ու Վալտեր, ովքեր կիսավնասվածքային վիճակում էին: Չէի ցանկանում նրանց ծանրաբեռնել, որովհետև առջևում «Միկայի» դեմ խաղն է: Հակամարտության ընդհանուր հաշվում առկա էր առավելությունը և չէի ցանկանում ծայրահեղության դիմել: Փորձեցի բարելավել թիմի խաղը, բայց առանց ռիսկի դիմելու` մտապահելով առաջիկա հանդիպումը:

- Բայց չե՞ք գտնում, որ այսօրվա և նախորդ խաղերի առաջին կեսերը նման էին և կար կենտրոնացվածության պակաս:

- Առաջին 10 րոպեների ընթացքում մեզ լավ դրսևորեցինք, գոլ խփեցինք ու հետո հանգիստ էր թիմը: Իսկ հետո «Ուլիսը» զարմացրեց մեզ:

- Հակոբ Հակոբյանին սկզբից օգտագործում էիք պաշտպանությունում, իսկ վերջին խաղերում նա խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում: Կողմնորոշվե՞լ եք նրա վերջնական դիրքի հարցում:

- Հակոբն ինձ համար կիսապաշտպան է: Նա ունի պաշտպանությունում խաղալու որակներ և այդ դիրքում նրան օգտագործելը կախված կլինի նրանից, թե թիմում ինչ փոփոխություններ կլինեն: Սակայն իմ հիմնական տեսակետն այն է, որ նա դաշտի կենտրոնում խաղա:

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս

Loading...