«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թուրինյան թիմից ու վերադառնալ «Ռեալ»։
«Արքայական» ակումբը մտադիր է «խորհրդանշական գին» վճարել «Յուվենտուսին» Ռոնալդուի տրանսֆերը հետ գնելու նպատակով, հաղորդում է Cuatro-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալը» միայն մեկ տարվա պայմանագիր կառաջարկի Ռոնալդուին։ Սա պայմանավորված է ֆինանսական խնդիրներով։ Մադրիդյան թիմը դեմ չէ համեստ առաջարկի մեջ ներառել թիմի խաղացողների, ինչպես օրինակ Իսկոն է։
Ռոնալդուն ցանկանում է հեռանալ «Յուվենտուսից»։ Իտալական թիմում նա կարիերայի ամենամեծ ռեկորդներին է հասնում, սակայն ոչ մի կերպ չի կարողանում նվաճել եվրոպական փառքը՝ հաղթել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։