Լուկաս Մոուրան ցանկանում է տեղափոխվել Արսենալ

16:22 09.12.2015

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Մոուրան նախընտրում է կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալում»,- այդ մասին տեղեկացնում է «ItaSportPress»-ը։
 
23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են մի շարք եվրոպական գրանդեր, սակայն նա ցանկություն է հայտնել աշխատել «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի գլխավորությամբ։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 30 մլն եվրո։
 
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 15 խաղում Լուկասը խփել է երեք գոլ եւ կատարել մեկ արդյունավետ փոխանցում։
Share |

Լրահոս

Loading...