Ռոնալդու. Բլանին չեմ ասել ՊՍԺ տեղափոխվելու ցանկության մասին

10:25 09.12.2015

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշիանու Ռոնալդուն հերքել է այն տեղեկությունը, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ ՊՍԺ-ի հետ տնային խաղից հետո ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Լորան Բլանին հայտնել է Փարիզ տեղափոխվելու ցանկության մասին։
 
«Այդ ամբողջն ասեկոսեներ են։ «Ռեալ» տեղափոխվելուցս հետո մարդիկ խոսում են այն մասին, թե ինչ է կատարվում իմ շուրջ։ Սակայն ակումբն ինձ շատ է օգնել,եւ երջանիկ եմ այստեղ լինելու համար։
 
Բլանի հետ պատմությունը չափազանց պարզ է։ Եթե ինչ-որ մեկը մոտենում է ձեզ, խոսում եք նրա հետ։ Եթե ինձ մոտ լիներ «Չելսիի», «Բարսելոնայի» կամ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչ, նույն բանը կլիներ։ Դա ընդհանրապես ոչինչ չի նշանակում։ Ասե՞լ եմ Լորանին իմ տեղափոխության մասին։ Լավ կատակ էր»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է «AS»-ը։
Share |

Լրահոս

Loading...