Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ են մտել միայն մեկ երկրի բոլոր ներկայացուցիչները

12:22 11.12.2015

Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խմբային փուլերի արդյունքում այդ մրցաշարերի փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել Իսպանիան ներկայացնող 7 ակումբները:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում հանդես են գալու «Բարսելոնան», «Ռեալը» և Ատլետիկոն»: Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչից իրենց պայքարը կշարունակեն ՉԼ-ից տեղափոխված «Վալենսիան» ու «Սևիլյան», ինչպես նաև խմբային փուլը հաղթահարած «Ատլետիկը» և «Վիլյառեալը»:

Նշենք, որ Իսպանիան միակ երկրին է եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում, որի բոլոր մասնակիցները հանդես են գալու փլեյ-օֆֆ փուլում:

Աղբյուր` Infostrada
Share |

Լրահոս

Loading...