Բարսելոնայի ներկայացուցիչը Մարոտայի հետ քննարկել է Դիբալայի տրանսֆերը

16:51 13.12.2015

Կատալոնական «Բարսելոնան» ակտիվորեն հետաքրքրվում է Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով։
 
«Կապտանռնագույնների» տրանսֆերային կոմիտեի անդամ Արիեդո Բրայդոն այս շաբաթ հանդիպել է թուրինցիների գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտայի հետ եւ լրացուցիչ տեղեկություններ խնդրել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ,- այդ մասին տեղեկացնում է «Tuttosport»-ը։
 
Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 14 խաղում Դիբալան խփել է 7 գոլ եւ կատարել երեք արդյունավետ փոխանցում։
Share |

Լրահոս