Բլան. Չելսիի հետ դիմակայությունը գեղեցիկ կլինի

18:53 14.12.2015

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Լոնդոնի «Չելսիի» հետ առաջիկա խաղի մասին։
 
«Չելսիին» կհանդիպենք երրորդ անգամ։ Առավելությունը նրանում է, որ լավ գիտենք մրցակիցներին։ Սակայն նրանք մեզ նույնպես լավ գիտեն։ Գեղեցիկ դիմակայություն է սպասվում երկու մեծագույն ակումբների։ Անհամբեր սպասում եմ խաղին՝ չնայած հանդիպումներին մնացել է երկու ամիս։
 
Այժմ «Չելսին» բարդություններ ունի, սակայն այն մնում է մեծագույն ակումբ, մեծագույն մարզչով,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Share |

Լրահոս

Loading...