Էդգար Մկրտչյան. Թիմային խաղն առաջնային պայման է հաղթանակներ տոնելու համար

20:40 31.12.2015

«Միկայի» կիսապաշտպան Էդգար Մկրտչյանը երևանյան ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ամփոփել է տարվա երկրորդ կեսը և կիսվել է թիմի շուրջ իր ակնկալիքներով:

«Ամփոփելով տարին, կասեմ, որ այնքան էլ լավ չստացվեց առաջնության աշնանային հատվածը։ Միակ լավ բանն այն էր, որ Հայաստանի Գավաթի խաղարկությունում անցանք կիսաեզրափակիչ փուլ և պետք է ամեն ինչ անենք, որ հասնենք ցանկալի արդյունքի։ Վստահ եմ, որ կարող ենք, որովհետև ունենք լավ թիմ, լավ կոլեկտիվ, իսկ թիմային խաղն առաջնային պայման է՝ հաղթանակներ տոնելու համար։

Առիթից օգտվելով, ուզում եմ շնորհավորել բոլորի գալիք նոր տարին և Սուրբ ծնունդը։ Բոլորին ցանկանում եմ առողջ ու երջանիկ պահերով լի տարի։ Ամենակարևորը՝ բոլոր զինվորներին ցանկանում եմ առողջություն ու բարի վերադարձ»։

Share |

Լրահոս

Loading...