Ռայոլա. Հաջորդ մրցաշրջանում Մորատան խաղալու է Ռեալում

11:09 01.01.2016

Ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ Թուրինի «Յուվենտուսի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Մադրիդի «Ռեալում»։ Իսպանական մամուլում բազմաթիվ անգամ հաղորդվել է, որ «արքայական ակումբը» ցանկանում է վերադարձնել իր սանին։
 
«Մորատան ընտրո՞ւմ է «Ռեալի» եւ «Յուվենտուսի» միջեւ։ Նա խաղալու է «Ռեալում»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է «Tuttosport»-ը։
 
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը «Ծեր Սինյորայի» հետ մինչեւ 2020 թվականը։
Share |

Լրահոս