Մանչեսթեր Յունայթեդն առաջարկ է արել Բլանին

13:26 09.01.2016

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանի հետ։
 
Ինչպես տեղեկացնում է «Daily Star»-ը, «կարմիր սատանաները» ֆրանսիացի մասնագետին շահավետ առաջարկ են արել, սակայն դրա մանրամասները չեն հաղորդվում։ Սպասվում է, որ Բլանը մրցաշրջանի ավարտից հետո կփոխարինի մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալին, ում աշխատանքից դժգոհ է ակումբի ղեկավարությունը։
 
Ֆրանսիացի մասնագետի դիրքորոշումն այդ հարցով դեռ հայտնի չէ։
 
Share |

Լրահոս

Loading...