Մարոտա. Ռեալի հետ Մորատայի մասին բանակցելու մտադրություն չունենք

10:49 18.01.2016

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան նշել է, որ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան մեծ նշանակություն ունի թիմի համար։ Նա հերթական անգամ հայտնել է, որ «Ծեր սինյորան» բանակցություններ չի վարում Մադրիդի «Ռեալի» հետ իսպանացու տրանսֆերի վերաբերյալ։
 
«Երբեք մտադիր չէինք հրաժեշտ տալ Մորատային եւ «Ռեալի» հետ բանակցելու մտադրություն չունենք։ Մորատան երիտասարդ խաղացող է, ով դարձել է «Յուվենտուսի» հիմնասյունը։ Սովոր ենք հույսեր կապել նման ֆուտբոլիստների հետ»,- Մարոտայի խոսքը մեջբերում է «Mediaset Premium»-ը։
 
Share |

Լրահոս