Սուսերամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը հետաձգվում է

13:31 26.01.2016

Սուսերամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որը նախատեսված էր անցկացնել հունվարի 27-ից 30-ը, հետաձգվում է սուր շնչառական վարակների և գրիպի տարածման, լայնածավալ շփումների սահմանափակման, կանխարգելման նպատակով:  

«Գրիպի հետ կապված` առաջնությունը հետաձգվում է մինչև փետրվար: Դեռևս հայտնի չէ, թե փետրվարին երբ կանցկացնենք առաջնությունը»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի սուսերամարտի  ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանը:

Սուսերամարտի Հայաստանի առաջնությունը պետք է անցկացվեր Բյուրեղավանում:

 

Share |

Լրահոս

Loading...