Հայ ջրացատկորդները մասնակցում են Գերմանիայի Գրան Պրիին

10:48 27.01.2016

Ջրացատկորդներ Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը` հավաքականի գլխավոր մարզիչ  Հրաչյա Չանդրյանի ղեկավարությամբ մեկնել են Գերմանիա, որտեղ կմասնակցեն Գրան Պրիի:

«Տղաները ելույթ կունենան աշտարակացատկում: Հնարավոր է մասնակցեն նաև սինքրոն ցատկերում, սակայն դա տեղում կվորոշվի: Մրցավայրում կփորձենք, եթե լավ ստացվի կմասնակցեն:

Հայաստանում մենք հնարավորություններ չունենք փորձելու կամ մարզվելու: Այս Գրան Պրին թույլ կտա մեզ հասկանալ, թե տղաները ինչ մարզավիճակում են աշխարհի Գավաթից առաջ, որը վարկանիշային է Ռիոյի Օլիմպիական խաղերի համար»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդրյանը:

Հայ ջրացատկորդները ելույթ կունենան հունվարի 31-ին:

Share |

Լրահոս

Loading...