Արսենալը բարձրացրել է Մորատայի համար առաջարկվող գումարը

15:20 27.01.2016

«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան շարունակում է մնալ «Արսենալի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:

Ինչպես հայտնում «Tuttosport»-ը, լոնդոնյան ակումբն ավելացել է իսպանացու համար առաջարկվող գումարը՝ հասցնելով 61 միլիոն ֆունտ սթերլինգի:

Նշենք, որ 23-ամյա իսպանացին Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս