Հրաչյա Չանդրյան. Վլադիմիր Հարությունյանի գրանցած արդյունքով կարելի է օլիմպիական ուղեգիր ակնկալել

13:55 03.02.2016

Ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդրյանը գոհ է Գերմանիայում կայացած Գրան պրիում հայ մարզիկների ցուցադրած արդյունքներից: 

 «Լև Սարգսյանը իր հնարավորություններից ցածր ելույթ ունեցավ, սակայն ես նրանից դժգոհ չեմ: Ինչ վերաբերում է Վլադիմիր Հարությունյանին, ով ուժեղագույնների պայքարում զբաղեցրեց 5-րդ տեղը, նա անձնական ռեկորդներ սահմանեց: Լինելով երիտասարդ` մեծահասակների մրցաշարում այսպիսի արդյունք գրանցելն օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու հույս է ներշչնում: Ըստ իմ հաշվարկների` հավաքած միավորներով դա հնարավոր է»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է Չանդրյանը:

Հունվարի 29-31-ը Գերմանիայում կայացած Գրան պրիի աշտարակացատկերի կիսաեզրափակչում Լև Սարգսյանը վաստակելով 393.90 միավոր՝ չի շարունակել պայքարը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վլադիմիր Հարությունյանը` հավաքելով 432.45 միավոր անցել է եզրափակիչ, որտեղ 445.25 միավորով վեց մասնակիցների մեջ զբաղեցրել է հինգերորդ տեղը:

Հայ ջրացատկորդները մասնակցել են նաև սինքրոն ցատկին (10 մետր), որտեղ 358.20 միավորով 4 զույգերի մեջ զբաղեցրել են վերջին տեղը:


Լուսանկարը` Վլադիմիր Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Share |

Լրահոս

Loading...