Մարկա. Ռեալը որոշել է ամռանը ետ գնել Մորատայի տրանսֆերը

15:56 05.02.2016

Մադրիդի «Ռեալը» որոշել է առաջիկա ամռանը ետ գնել «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերը, հայտնում է «Մարկան»:

«Արքայական ակումբը» մտադիր է վճարել 32 միլիոն եվրո: 2014 թվականին կողմերի միջև կնքված պայմանագրով հենց այդքան է կազմում իսպանացու տրանսֆերը ետ գնելու հնարավորություն տվող պայմանը:

Չի բացառվում, որ մադրիդցիները որոշեն վերավաճառել 23-ամյա ֆուտբոլիստի իրավունքները, ում նկատմամբ հտաքրքրություն են ցուցաբերում «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Գործարքը գնահատվում է 50 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ 2 ամիս առաջ Մորատան «Յուվենտուսի» հետ պայմանագրի ժամկետը երկարաձգել է մինչ 2020 թվականի ամառը:

Share |

Լրահոս