Չեմպիոնների լիգայի E խմբում կայացան վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումները:
Գործող հաղթող «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Զալցբուրգի» դարպասը. 57-րդ րոպեին Կեյտան բացել է հաշիվը, իսկ 58-րդ րոպեին Սալահը կրկնապատկել է այն:
Խմբի մյուս խաղում «Նապոլին» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթել է «Գենկին». հեթ-տրիկ է ձևակերպել Միլիկը, մեկ գոլ խփել է Մերտենսը:
«Լիվերպուլը» խմբային փուլն ավարտում է առաջադարի դիրքում՝ 13 միավորով, «Նապոլին» ունի 12 միավոր: Եվրոպա լիգայում պայքարը կշարունակի 7 միավոր ունեցող «Զալցբուրգը», իսկ խումբը եզրափակում է 1 միավոր վաստակած «Գենկը»: