Պատանի սուսերամարտիկները միջազգային մրցաշարում 8 մեդալ են նվաճել

18:46 10.02.2016

Վրաստանի Քութաիսի քաղաքում ավարտված Լևան Կիրկիտաձեի անվան սուսերամարտի միջազգային մրցաշարում պատանի հայ մարզիկները նվաճել են 8 մեդալ, - հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի և Վրաստանի սուսերամարտիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Դալաքյան (ճկասուսեր) դարձել է մրցաշարի հաղթող, արծաթե մեդալ է նվաճել Խաչատուր Հարությունյանը:

Նույն ձևում աղջիկներից հաղթողի կոչմանն է արժանացել Սեդա Գևորգյանը, փոխչեմպիոն է դարձել Սոնա Պարսամյանը:

Խոցասուսերակիրների պայքարում ոսկե մեդալ է նվաճել Արման Գրիգորյանը, երկրորդ տեղ է զբաղեցրել Ռուբիկ Մնացականյանը, լավագույն եռյակը եզրափակել է Հայկ Բարսեղյանը:

Թրասուսեր ձևում Էդուարդ Բաղյանը դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր:

Մրցաշարը կայացել է փետրվարի 5-9-ը:

Share |

Լրահոս

Loading...