Ավարտվեց սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը

12:57 14.02.2016

Երևանում ավարտվեց սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Մրցումային վերջին օրը մարզիկները ելույթ ունեցան թրասուսեր և ճկասուսեր (աղջիկներ) ձևում,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Թրասուսեր ձևում Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացավ  Լևոն Քերոբյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Արեն Անդրեասյանը, բրոնզե մեդալակիրներ դարձան Էդուարդ Բաղյանը և Մանվել Հովհաննիսյանը:

Ճկասուսեր ձևում աղջիկներից առաջին տեղը զբաղեցրեց Արփինե Աթոյանը, երկրորդը Հասմիկ Աղաբաբյանն էր, երրոսդ տեղերը զբաղեցրին Սիլվա Ղազարյանն ու Յանա Եղոյանցը:

Հայաստտանի առաջնությանը մասնակցում էին ավելի քան 100 մարզիկ Երևանից, Բյուրեղավանից, Գյումրիից և Վանաձորից:

Share |

Լրահոս

Loading...