Հովհաննիսյան. Նրանք, որոնց հետ հույսեր էի կապում, չէին շտապում օգնության հասնել Ուլիսին

14:41 23.02.2016

Ֆուտբոլային գործակալ Վալերի Հովհաննիսյանը պատմել է, թե 2014 թվականի ամռանը ինչու է որոշել ձեռք բերել «Ուլիսը»:

««Ուլիսը» գնելու միտքը հայտնվեց գործարքից 2-3 ժամ առաջ: Մինչ այդ «Սպարտակի» համար 2 տեղափոխություն էի իրականացրել. Մովսիսյանին «Կրասնոդարից» և Օզբիլիսին՝ «Կուբանից»: Սկսեցին սերտ ընկերություն անել Ջևան Չելոյանցի հետ, ով այն ժամանակ «Սպարտակի», իսկ այժմ Արմավիրի «Տորպեդոյի» բաժնետերն է: Նրան հարազատ մարդ էի համարում: Եվ ահա մի օր նրա հետ նստած հետևում ենք ԱԱ-2014-ի ընտրական փուլի Հայաստան – Դանիա խաղին, և նա ինձ ասաց. «Դու պետք է այստեղի գործերով զբաղվես, բարձրացնես հայկական ֆուտբոլի մակարդակը, ֆուտբոլային ակումբ զարգացնես»,- sovsport.ru-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը հույս է ունեցել, որ Չելոյանցը և այլ բաժնետերեր հետո նույնպես կմիանան նրան, սակայն դա տեղի չի ունեցել:

««Ուլիսում» ես 150-200 հազար դոլարի պարտքեր փակեցի: Թիմ հավաքեցի, որն առաջնության մեկնարկային 13 խաղում 12 հաղթանակ տարավ և մեկ ոչ-ոքի գրանցեց:  Իսկ հետո փողերը սկսեցին վերջանալ, իսկ նրանք, ում հետ հույսեր էի կապում, չէին շտապում օգնել ակումբին: Չելոյանցն իր անձնական ինքաթիռով էր գալիս, խաղեր դիտում: Մտածում էի քիչ մնաց դիմանամ, այդ մարդն ամեն ինչ այսպես չի թողնի: Բայց մրցաշրջանը վերջացավ և ոչինչ տեղի չունեցավ: Նա երբեմն նույնիսկ հանդերձարան էր մտնում և տղաներին ասում. «Չեմպիոն դարձեք, իմ կողմից ձեզ պարգևատրություն կտամ»: Նույնիսկ Մալթայում կայացած Եվրոպա լիգայի մեր խաղին ժամանեց: Հավանաբար, ուղևորության վրա ծախսած գումարն «Ուլիսի» տարեկան բյուջեի չափ էր:

«Ուլիս» վրա մոտ մեկ միլիոն դոլար եմ ծախսել: Բնականաբար, ակումբում ներդրած բոլոր գումարները, հույս ունեի վերադարձնել»,- նշել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Ջևան Չելոյանցը նաև Երևանի «Բանանցի» բաժնետերն է:

Share |

Լրահոս

Loading...