Ջրացատկորդները չկարողացան օլիմպիական վարկանիշ նվաճել

11:58 24.02.2016

Ջրացատկի աշխարհի գավաթում Հայաստանի ներկայացուցիչները չեն կարողացել Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճել,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Ռիո դե Ժանեյրոյում կայացած Գավաթի խաղարկությունում տղամարդկանց 10 մետր աշտարակացատկում Վլադիմիր Հարությունյանը զբաղեցրեց 27-րդ հորիզոնականը, իսկ Լև Սարգսյանը՝ 31-րդ: Այս մրցաձևին մասնակցում էին 36 ջրացատկորդ:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար աշխարհի գավաթի խաղարկությունը վերջին վարկանիշային մրցաշարն էր: Օլիմպիական ուղեգիր նվաճեցին առաջին 18 տեղերը զբաղեցրած մարզիկները:

Share |

Լրահոս

Loading...