ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Ժերոմ Ռոտենը խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի մասին:
«Ես գիտեմ, որ Կիլիանի և ՊՍԺ-ի հարաբերությունները շատ են բարելավվել։ Հավանական է, որ Մբապեն կմնա ՊՍԺ-ում։
Ամռանը թվում էր, թե նա անպայման կտեղափոխվի «Ռեալ»՝ 99 տոկոսով, բայց հիմա իրավիճակն այլ է։
Կարևոր է, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայում հաղթի Մադրիդի «Ռեալին». սա վերջապես կարող է ազդել Մբապեի դիրքորոշման վրա»,- ասել է Ռոտենը RMC-ի հետ հարցազրույցի ժամանակ։