Իտալիայի գավաթ. Ինտերը հետ բերեց 3 գնդակի տարբերությունը բայց դուրս չեկավ եզրափակիչ (տեսանյութ)

02:29 03.03.2016

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ կարողացավ 3:0 հաշվով հաղթել Թուրինի «Յուվենտուսին» եւ հավասարեցնել դիմակայության ընդհանուր հաշիվը: Լրացուցիչ 30 րոպեների ընթացքում դարպասի գրավում չարձանագրվեց եւ թիմերը դիմակայության հաղթողին որոշեցին 11 մետրանոց հարվածաշարերով, որտեղ էլ բախտը ժպտաց «Յուվենտուսին»:

Եզրափակչում «Յուվենտուսը» կմրցի «Միլանի» հետ:

«Ինտեր»-«Յուվենտուս»՝ 3:0 (առաջին հանդիպումը՝ 0:3)

Գոլերը՝ Բրոզովիչ (17), (82), Պերիշիչ (49)

Share |

Լրահոս