«Թուլուզի» գլխավոր մարզիչ Կարլես Մարտինես Նովելը խոսել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակի (3:2) մասին։
«Խաղից առաջ մենք խոսում էինք այն մասին, թե ինչպես կարող է սա պատմական գիշեր լինել մեզ համար, և որ մենք իսկապես պետք է զգանք դա: Դա օգնեց հավասարակշռել թիմերի մակարդակը և մոտիվացնել մեր երկրպագուներին: Պետք է շնորհավորեմ թիմին, քանի որ առաջինից մինչև վերջին րոպեն խաղացողներն անհավանական էին»,- Նովելի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Լիվերպուլը» 9 միավորով շարունակում է գլխավորել E խումբը, «Թուլուզը» 7 միավորով երկրորդ տեղում է: