Մանչեսթեր Սիթիի պաշտպանը հնարավոր է հեռանա թիմից

18:58 19.04.2016

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Պաբլո Սաբալետան խոստավանել է, որ մտահոգված է իր ապագայով անգլիական թիմի կազմում: 31-ամյա ֆուտբոլիստը հիմնական կազմում զիջել է իր տեղը Բակարի Սանյային, այդ պատճառով այս մրցաշրջանում անցկացրել է 19 հանդիպում.

«Սանյան հիանալի է խաղում այս մրցաշրջանում: Ես ուրախ եմ նրա համար, քանի որ նա լավ մարդ է եւ լավ ֆուտբոլիստ: Սա ինձ տեղիք է տալիս մտածելու իմ ապագայի մասին: Տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում մրցաշրջանի վերջում: Ամեն ինչ կարող է փոխվել Գվարդիոլայի գալուց հետո»,-Սաբալետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Սիթին» գլխավորելու է Մյունխենի «Բավարիայի» ներկայիս մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

Share |

Լրահոս

Loading...