Մաքսիմ Մանուկյանն Օլիմպիական ուղեգիր նվաճեց

11:40 22.04.2016

Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում մեկնարկել է ըմբշամարտի Օլիմպիական վարկանշային մրցաշարը:
 
59 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանը պարտվել է մեկնարկային գոտեմարտում: Որակավորման փուլում հայ ըմբիշը 4:7 հաշվով զիջել է Իրանը ներկայացնող Համիդ Մուհամադ Սորյանին, ով 1/8 եզրափակչում պարտություն է կրել:
 
75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում 0:7 հաշվով զիջել է հունգար Պետեր Բասկիին: Մրցակիցը հասել է եզրափակիչ, ինչի շնորհիվ Ջուլֆալակյանը սփոփիչ գոտեմարտի է մասնակցել՝ 8:0 հաշվով հաղթելով Սամաթ Շիրդակովիչն (Ղրղզստան): Բրոնզե մեդալի համար պայքարում Արսենը կմրցակցի Իլիե Կոյոկարիի (Ռումինիա) հետ, այնուհետև կպայքարի լավագույն 3-րդ տեղի համար:
 
85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը նախ որակավորման փուլում 9:4 հաշվով հաղթել է հույն Դիմիտրոս Ցեկերեդիսին, ապա 1/8 եզրափակչում 6:4 հաշվով առավելության է հասել Արթուր Օմարովիչ (Չեխիա) նկատմամբ: Քառորդ եզրափակչում Մաքսիմը շանս չի տվել ավստրիացի Ամեր Հրուստանովիչին, իսկ կիսաեզրափակչում 12:4 հաշվով հաղթել է Գերմանիան ներկայացնող Ռամսին Ազիզսիրին: Եզրափակչում Մանուկյանի մրցակիցը Ջավիդ Համզատաուն է (Բելառուս): Նշենք, որ Մաքսիմ Մանուկյանը, դուրս գալով եզրափակիչ, Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճում:
 
130 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Էդգար Խաչատրյանն ուժեղ է գտնվել հնդիկ Նավեն Նավենից, իսկ քառորդ եզրափակչում 2:7 հաշվով զիջել է Իոսեբ Չուգոշվիլիին (Բելառուս): Մրցակցի՝ եզրափակիչ հասնելու դեպքում Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի: 
Share |

Լրահոս

Loading...