Պեպե. Իմ մասին կարող են ասել ամեն ինչ, սակայն Նեյմարին ավելի հաճախ են զգուշացրել

13:31 26.04.2016

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեն խաղադաշտում հայտնի է իր կոպիտ խաղով: Սակայն Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը կարծում է, որ կոպտությունը հարաբերական ու պայմանական հասկացողություն է: Որպես իր խոսքերի ապացույց Պեպեն հիշել է կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարին:
 
«Մարդիկ կարող են իմ մասին ասել ցանկացած բան, սակայն Նեյմարին ավելի հաճախ են զարմացրել: Նա ավելի շատ զգուշացում ունի: «Ռեալն» օրինակելի ակումբ է: Եթե լինեի այնպիսի խելագար, ինչպես ինձ ներկայացնում են, ապա տարիների ընթացքում այստեղ խաղալու հնարավորություն չէի ունենա»,- Պեպեի խոսքը մեջբերում է «Marca»-ն:

 

Share |

Լրահոս

Loading...