Պեպե. Ես կոպի՞տ եմ. Նեյմարն ավելի շատ դեղին քարտեր ունի

11:09 27.04.2016

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն անդրադարձել է իր խաղաոճի հետ կապված արմատացած կարծիքին, ըստ որի՝ ինքը բավականին կոպիտ է գործում:

«Յուրաքանչյուրն իմ խաղի վերաբերյալ կարող է ասել այն, ինչ ցանկանում է: 

Եթե ես անհավանական կոպիտ ֆուտբոլիստ լինեի, ինչպիսին ներկայացնում են, այսքան երկար ժամանակ «Ռեալում» չէի խաղա:

Ես կոպի՞տ եմ գործում. փաստ է, որ Նեյմարն ավելի շատ դեղին քարտեր ունի»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերել «beinsports.com.»-ը:

Share |

Լրահոս

Loading...