Պեպե. Զիդանն ապրում է ֆուտբոլով

16:17 30.04.2016

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեն բարձր է գնահատել «արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի տաղանդը:
 
«Կարծում եմ, որ Զիդանը «Ռեալը» գլխավորելու է դեռ շատ երկար: Նա մեծ ջանասիրությամբ է աշխատում, կարգապահ է եւ հստակ ունի իր պատկերացումը ֆուտբոլի մասին: Նա հստակ գիտի, թե ինչ պետք է անենք դաշտում:
 
Զիդանը սիրում է ֆուտբոլն ու ապրում դրանով: Նրան հիանալի ապագա է սպասվում: Նա կլինի աշխարհի լավագույն մարզիչներից»,- Պեպեի խոսքը մեջբերում է «Soccer AM»-ը:

 

Share |

Լրահոս

Loading...