Ատլետիկի պաշտպանը՝ Մանչեսթեր Սիթիի նշանառության տակ

21:55 02.05.2016

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել Բիլբաոյի «Ատլետիկի» պաշտպան Էմերիկ Լապորտի տրանսֆերը,- հաղորդում է իսպանական ETB հեռուստաալիքը:
 
Ըստ աղբյուրի՝ «քաղաքայինները» ցանկանում են վճարել ֆրանսիացի երիտասարդ պաշտպանի հրաժարագինը, որը կազմում է 50 մլն եվրո:
 
«Ատլետիկի» նախագահ Խոսու Ուրուտիան եւ թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդոն տեղյակ են «Մանչեսթեր Սիթիի» մտադրության մասին:
Share |

Լրահոս

Loading...