Ինտերի դարպասապահը կփոխարինի Կուրտուային

22:49 04.05.2016

Լոնդոնի «Չելսին» ապագայում գլխավորել պատրաստվող իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել իտալական «Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչի տրանսֆերը,- հաղորդում է Sport Mediaset-ը:
 
Սլովենիայի ազգային հավաքականի դարպասապահը կարող է փոխարինել Տիբո Կուրտուային, ով, ամենայն հավանականությամբ կլքի թիմն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: 
 
Բելգիայի ընտրանու դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»: 
 
Անձամբ 31-ամյա սլովենացին վերջերս հայտարարել էր, որ կարող է լքել «Ինտերը»: Ընթացիկ մրցաշրջանում Հանդանովիչը մասնակցել է 37 հանդիպման եւ բաց թողել 36 գնդակ:
Share |

Լրահոս

Loading...