Հայաստանի Գավաթ. Տիտո Ռամալյոյի առաջին տիտղոսը Հայաստանում

20:49 04.05.2016

Վերջ. հանդիպումն ավարտվեց. «Բանանց» - «Միկա»՝ 2:0. «Բանանցն» իր պատմության մեջ 3-րդ անգամ նվաճեց Հայաստանի Գավաթը: Տիտո Տամալյոյի գլխավորած թիմը Եվրոպա լիգայի ուղեգիր է ձեռք բերում:

90+1.«Բանանցի» վերջին փոխարինումը. Հակոբ Հակոբյանի փոխարեն Էդգար Մկրտչյան:

90.Հանդիպման հիմնական ժամանակին ավելացվեց 4 րոպե:

89.Վտանգավոր դիրքում տուգանայինի իրավունք էին ստացել «Միկայի» խաղացողները. Լուշնիկովը հարվածեց պատ կազմած խաղացողների վրա:

88.Մեցինովիչը Կպեհիային գցելու համար դեղին քարտ ստացավ:

85.Վերջին փոխարինումն է կատարում Տիտո Ռամալյոն. Ացամազ Բուրաևի փոխարեն ասպարեզում է Դենիս Մահմուդովը:

84.«Միկայի» ֆուտբոլիստներն ամբողջովին առաջ են նետվել:

84.Փոխարինում «Բանանցի» կազմում. Յասմին Մեցինովիչը վերջին րոպեներին կմասնակցի Զավեն Բադոյանի փոխարեն:

81.Մրցավարի գործողությունները բեկել փորձելու համար դեղին քարտ ստացավ Ասլան Կալմանովը:

79.Կրկնակի փոխարինում «Միկայի» կազմում. Միխայել Գորելիշվիլի և Սերգեյ Շումիլին՝ դուրս, Սամվել Մելքոնյան և Իոսեբ Չախվաշվիլի՝ մուտք:

78.Փոխարինում «Բանանցի» կազմում. Միգել Լոպեսի փոխարեն խաղադաշտ մտավ Վահագն Այվազյանը:

77.Ընթացիկ րոպեներին երկու թիմերի գործողություններում էլ խոտանը գերակշռում է:

74.Արագ հակագրոհից հետո լավ դիրքում էր հայտնվել Զավեն Բադոյանը, ում հարվածը Բեգլարյանի վրա ստացվեց:

74.Երկրորդ խաղակեսում «Միկայի» խաղացողները շոշափելի առավելություն ունեն:

71.Մրցավարի հետ վիճաբանելու համար դեղին քարտ ստացավ Միգել Լոպեսը:

67.Անկյունայինի փոխանցումից հետո Չիչերինը գլխով բարձր հարված կատարեց:

65.Տորեխոնին միտումնավոր գցելու համար դեղին քարտ ստացավ Միլոշ Կովաչևիչը:

61.Գորելիշվիլին տուգանայինից փոխանցում կատարեց, իսկ Կոնեն փորձեց գլխի հարվածով գնդակն ուղարկել հեռավոր անկյունը. Ղազարյանը տեղում էր:

60.«Միկայի» խաղացողները մեծ ուժեղ էր նետել գրոհներին, ինչը բաց գոտիներ է առաջացրել պաշտպանությունում:

58.Լոպեսի նկատմամբ կոպիտ խախտման համար դեղին քարտ ստացավ Դմիտրի Լուշնիկովը:

57.Շումիլինը հեռու տարածությունից հարված կատարեց. Ղազարյանը որսաց գնդակը:

54.Կոմբինացիոն գրոհ էին կազմակերպել Ռամալյոյի սաները. ձախ եզրից հետևած փոխանցումից հետո Լոպեսը գլխով բարձր հարվածեց:

53.Անկյունայինի վտանգավոր փոխանցումից հետո Ղազարյանը չեզոքացրեց վտանգը:

50.Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ բաց ֆուտբոլ է ընթանում:

2-րդ խաղակեսը կմեկնարկեց:

Փոխարինում է եղել «Միկայի» կազմում. Վարդան Մովսիսյանի փոխարեն 2-րդ խաղակեսին կմասնացի Բրունո Կոնեն:

Վերջ. 1-ին խաղակեսն ավարտվեց. «Բանանցն» առջևում է 2:0 հաշվով:

45+1.Միգել Լոպեսին խաղադաշտի կենտրոնում գցելու համար դեղին քարտ ստացավ Նասիմ Կպեհիան:

45.Առաջին խաակեսին ավելացվեց 2 րոպե:

42.Անկյունայինի փոխանցումից հետո Դրոբարովը հարվածեց, իսկ Բուրաևը մոտ 2-3 մետրից փորձեց ավելացնել, սակայն հարվածը բարձր ստացվեց:

40.Մրցավարը Սերգեյ Շումիլինին դեղին քարտ ցույց տվեց Հակոբ Հակոբյանի հետ օդային բախման համար:

38.ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ՝ 2:0.Ացամազ Բուրաև. «Միկայի» պաշտպանները սխալվեցին, Լաերսիոն խլեց գնդակը փոխանցեց Բուրաևին, ով Բեգլարյանի դեմ մեն-մենակ մնալուց հետո վերջինիս կողքով գնդակն ուղարկեց դարպասը:

35.Կպեհիան պատ խաղարկելուց հետո հուժկու հարված կատարեց. անդրադարձից հետո գնդակը մի փոքր բարձրությամբ անցավ հորիզոնական դարպասաձողի վրայով:

34.Լսվեց Տիտո Ռամլյոյի կոչը. «Հանգի՜ստ»:

33.Տուգանայինի փոխանցումից հետո Միգել Լոպեսը գլխով հարված կատարեց. Բեգլարյանը որսաց գնդակը:

31.Վլատկո Դրոբարովը կենտրոնում գնդակը կորցնելուց հետո կոպիտ խախտում թույլ տվեց Դմիտրի Լուշնիկովի նկատմամբ. Բալիյանը դեղին քարտ ցույց տվեց «Բանանցի» պաշտպանին:

31.Թեթև վնասվածք ստացածծ Ացամազ Բուրաևը բուժօգնություն ստանալուց հետո վերադարձավ խաղադաշտ:

30.Սերգեյ Շումիլինը կենտրոնով առաջխաղացումից հետո հարվածեց. գնդակն անդրադարձից հետո հյտնվեց Ղազարյանի ձեռքերում:

28.Ընթացիկ րոպեներին Յուրանի սաները վերահսկում են գնդակի տեղաշարժը:

26.Շումիլինը խորքից փոխանցում ստացավ, կասեցրեց գնդակը և բարձր հարված կատարեց:

22.Միկացիների գործողություններում խաղակցվածությունը դեռ կաղում է:

Արևելյան տրիբունայում ակտիվ են են «Բանանցի» երկրպագուները:

18.Մոտ 27 մետր հեռավորության վրա տուգանայինի իրավունք էին ստացել տանտեր համարվող «Բանանցի» խաղացողները. Լաերսիոյի հիանալի հարվածից հետո կրկին փայլեց Բեգլարյանը՝ գնդակը հանելով անկյունային:

14.Լաերսիոն հերթական արագացումից հետո վտանգավոր հարված կատարեց. մի փոքր շեղ էր:

13.Լաերսիոյի հաշվենկատ փոխանցումից հետո Զավեն Բադոյանը հիանալի հարված կատարեց, սակայն նույնքան հիանալի գործեց Արսեն Բեգլարյանը՝ գեղեցիկ ցատկով գնդակը հանելով անկյունային:

12.Հարկ է նշել, որ բավականին բաց ֆուտբոլ է ընթանում:

10.Վարդան Մովսիսյանն աջ երով վտանգավոր անցում էր կազմակերպել, որից հետո բարձր փոխանցում կատարեց:

7.Խփած գոլից հետո «Բանանցի» խաղացողները վերահսկում են գնդակի տեղաշարժը:

3.ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ՝ 1:0. Լաերսիո. «Բանանցի» 10 համարը հստակորեն իրացրեց 11 մետրանոցը. գնդակը աջ եզրում է, Բեգլարյանը ցատկեց ձախ:

2.Ացամազ Բուրաևը ձախ եզրով ներխուժեղ տուգանային, ուր Դմիտրի Չիստյակովը սահընկումով գցեց հարձակվողին, մրցավարը նշանակեց 11 մետրանոց:

1. Հանդիպումը խաղադաշտի կենտրոնից սկսեցին «Միկայի» ֆուտբոլիստները:

Այս տեսքն ունի հանդիպման պաշտոնական ծրագիրը:

 

18:40.Թիմերն ավարտեցին նախավարժանքը և վերադարձան հանդերձարաններ:

________________________________________________________________________

«Բանանց» - «Միկա»
Հայաստանի Գավաթի եզրափակիչ
Ք. Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, սկիզբը՝ 19:00
գլխ. մրցավար՝ Սուրեն Բալիյան

N

ԲԱՆԱՆՑ

N

ՄԻԿԱ

22

Ստեփան ՂԱԶԱՐՅԱՆ

1

Արսեն ԲԵԳԼԱՐՅԱՆ

2

Ասլան ԿԱԼՄԱՆՈՎ

23

Վարդան ՄՈՎՍԻՍՅԱՆ

6

Սոսլան ԿԱՉՄԱԶՈՎ

4

Դմիտրի ՉԻՍՏՅԱԿՈՎ

55

Լայոնել ԱԴԱՄՍ

13

Դմիտրի ԿՈՒԴԻՆՈՎ 

19

Վլատկո ԴՐՈԲԱՐՈՎ

5

Նիկիտա ՉԻՉԵՐԻՆ

14

Կլաուդիո ՏՈՐԵԽՈՆ

18

Դմիտրի ԼՈՒՇՆԻԿՈՎ

5

Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ

19

Միլոշ ԿՈՎԱՉԵՎԻՉ

16

Միգել ԼՈՊԵՍ

15

Ալեքսեյ ԿԻՍԵԼՅՈՎ

10

ԼԱԵՐՍԻՈ

14

Նասիմ ԿՊԵՀԻԱ

17

Զավեն ԲԱԴՈՅԱՆ

7

Միխայել ԳՈՐԵԼԻՇՎԻԼԻ

90

Ացամազ ԲՈՒՐԱԵՎ

11

Սերգեյ ՇՈՒՄԻԼԻՆ

N

Պահեստայիններ

N

Պահեստայիններ

1

Գրիգոր ՄԱԿԱՐՅԱՆ

16

Հենրի ԱՎԱԳՅՆԱ

15

Յասմին ՄԵՑԻՆՈՎԻՉ

20

Արտյոմ ՅԱՐՄՈԼԻՑԿԻ

18

Վահագն ԱՅՎԱԶՅԱՆ

17

Աշոտ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

4

Ալեքսանդր ՕԳԱՆԻՍՅԱՆ

10

ԻՈՍԵԲ ՉԱԽՎԱՇՎԻԼԻ

20

Դենիս ՄԱՀՄՈՒԴՈՎ

6

Սամվել ՄԵԼՔՈՆՅԱՆ

7

Պետրոս ԱՎԵՏԻՍՅԱՆ

8

Տարիկ ՉՄԱՅՉԱՆԻՆ

24

Էդգար ՄՈՎՍԻՍՅԱՆ

9

Բրունո ԿՈՆԵ

 

Գլխմարզիչ

 

Գլխմարզիչ

 

Տիտո ՌԱՄԱԼՅՈ

 

Սերգեյ ՅՈՒՐԱՆ

 

Share |

Լրահոս

Loading...