Պեպե. Բենիտեսի կողմից անտեսված եմ եղել

19:22 05.05.2016

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի 33-ամյա պաշտպան Պեպեն խոսել է իր մարզավիճակի մասին: 

«Մարզավիճակը նույն մակարդակի վրա պահելու համար պետք է քրտնաջան աշխատել: Մրցաշրջանի սկզբնամասում Ռաֆա Բենիտեսն ասաց, որ թիմն այլեւս չի զգում իմ կարիքը: Նրա կողմից ես անտեսված եմ եղել: Ռաֆայի խոսքերով՝ ես թիմի երրորդական խաղացող էի դարձել:
 
Այս ակումբի կազմում հանդես եմ գալիս շուրջ 9 տարի, եւ երկրպագուները գիտեն, թե ինչի եմ ես ունակ: 
 
Թիմում կան Ռամոսի եւ Վարանի պես պաշտպաններ, ովքեր ավելի երիտասարդ են, սակայն մարզումների ժամանակ դու նույնպես կարող ես ապացուցել, որ արժանի ես հայտնվել թիմի մեկնարկային կազմում»,- Պեպեի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Share |

Լրահոս

Loading...