Գալիանին ու Պերեսը քննարկել են Ռեալի կիսապաշտպանի վարձակալությունը

17:56 06.05.2016

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը կարող է վարձավճարով «Ռեալից» տեղափոխվել «Միլան», գրում է  Football Italia-ն:

Իտալական ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին այս շաբաթ եղել է Մադրիդիում, որտեղ հանդիպել է «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:

Նշվում է, որ բանակցությունների ժամանակ քննարկվել են խորվաթ ֆուտբոլիստի տեղափոխությունն ու այլ գործնական հարցեր:

Share |

Լրահոս

Loading...