Լեսթերը կարող է ակումբի տրանսֆրային ռեկորդ սահմանել

16:28 11.05.2016

Իսպանական «Դեպորտիվոյի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուկաս Պերեսը գտնվում է «Լեսթերի» հետաքրքրության շրջանակում: Անգլիայի չեմպիոնների գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին մտադիր է թիմի հարձակման գծում ուժեղացնել մրցակցությունը:

«The Guardian»-ը նշում է, որ 27-ամյա իսպանացուն ձեռք բերելու համար «Լեսթերը» ստիպված կլինի ակումբի տրանսֆերային նոր ռեկորդ սահմանել: Ներկայում «աղվեսների» խոշորագույն գործարքն է համարվում հարձակվող Անդրեա Կրամարիչի ձեռքբերումը, ում համար 1 տարի առաջ խորվաթական «Ռիեկային» վճարվել է 9 միլիոն ֆունտ:

Պերեսը Լա լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 35 խաղի, որոնցում դարձել է 17 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...