Ատլետիկոն Պրիմերան ավարտեց հաղթանակով, Սևիլյան՝ 2 կարմիր քարտով (տեսանյութ)

23:34 14.05.2016

Իսպանիայի առաջնության 38-րդ տուրում «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտության է մատնել «Սելտային»: Երկրորդ կեսի սկզբնամասում (51 և 54-րդ րոպեներ) գոլերի հեղինակ են դարձել Ֆերնանդո Տորեսն ու Անտուան Գրիզմանը:

Դիեգո Սիմեոնեի թիմը վաստակելով 88 միավոր գրավեց երրորդ տեղը:

Զուգահեռաբար ընթացող խաղում Բիլբաոյի «Ատլետիկը» 3:1 հաշվով հաղթեց «Սևիլյային»: Բասկերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Արից Ադուրիսը (11, 31 րոպեներ), մեկ անգամ էլ աչի է ընկել Ռաուլ Գարսիան (71): Անդալուսցիների կազմում մեկ գնդակ հեղինակել է Խուան Մունյոսը (55):

Նշենք, որ 58-րդ րոպեից «Սևիլյան» խաղում էր 9 ֆուտբոլիստներով. կարմիր քարտեր էին ստացել Կոկեն ու Կոլոջեյչակը: Խաղավարջում, 90-րդ րոպեին, կոպիտ սահընկման համար կարմիր քարտ ստացավ նաև տանտերերի կիսապաշտպան Միկել Ռիկոն, ով դրանից 3 րոպե առաջ էր փոխարինման մտել:

Այսպիսով, «Սևիլյան» Պրիմերայում արտագնա խաղերում չտոնելով ոչ մի հաղթանակ գրավեց 7-րդ տեղը: «Ատլետիկը» 62 միավորով 5-րդ տեղը զբաղեցրեց: 

Share |

Լրահոս

Loading...