Ջրացատկորդ Լեւ Սարգսյանի արդյունքը Եվրոպայի առաջնությունում

12:36 16.05.2016

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում շարունակվում է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունը:

Առաջինը պայքարի մեջ են մտել ջրացատկորրդները: Հայաստանի հավաքականի անդամ Լեւ Սարգսյանը աշտարակացատկի որակավորման փուլում, հավաքելով 367.05 միավոր, զբաղեցրեց 9-րրդ հորիզոնականը և մտավ եզրափակիչ, որտեղ հայ մարզիկը բարելավեց միավորները՝ վաստակելով  432.75 միավոր զբաղեցրեց 7-րդ տեղը,- փոխանցում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Այս մրցաձևում մասնակցում էին 12 մարզիկներ, իսկ հաղթող ճանաչվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Թոմաս Դալեյը (570.50):

Share |

Լրահոս

Loading...