Հանդանովիչի գործակալ. Իմ հաճախորդը ՊՍԺ-ից առաջարկ չի ստացել

19:46 17.05.2016

Իտալական «Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչի գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն խոսել է իր հաճախորդի հանդեպ հետաքրքրություն ունեցող ֆրանսիական ՊՍԺ-ի մասին:
 
«Հանդանովիչը հետաքրքրված է ՊՍԺ-ով, սակայն կարող եմ վստահեցնել, որ նա չի լքի «Ինտերը» Չեմպիոնների լիգային մասնակցելու համար:
 
Մենք բանակցություններ չենք վարել ՊՍԺ-ի հետ: Դա միայն տրանսֆերային շշուկներ են: Կարող եմ վստահեցնել, որ իմ հաճախորդը ՊՍԺ-ից առաջարկ չի ստացել»,- գործակալի խոսքերն է մեջբերում CalcioMercato.com-ը:
Share |

Լրահոս

Loading...