Պյանիչը մոտ է Յուվենտուս տեղափոխվելուն

13:22 17.05.2016

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարիերան շարունակելու է «Յուվենտուսում»,- պնդում է Tmv-ն:

Կողմերը գրեթե համաձայնեցրել են 26-ամյա բոսնիացու անձնական պայմանագրի պայմանները:

Տրանսֆերի արժեքի մասին տեղեկություն նշված չէ, սակայն հայտնի է, որ «գայլերի» հետ գործող պայմանագրով Պյանիչի հրաժարագինը կազմում է 38 միլիոն եվրո:

Իտալիայի ավարտված առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 33 խաղի, որոնցում դարձել է 10 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...