Փյունիկ-Միկա. Սաթումյանը Հովսեփյանի թիմին դուրս բերեց Եվրոպա լիգա

18:47 18.05.2016

Վերջ, հանդիպումն ավարտվեց: Փյունիկը հաղթեց 2:1 հաշվով: 

90. Հիմնական ժամանակին ավելացվեց 3 րոպե: 

90. Խաղի հերոս Վարդգես Սաթումյանի  փոխարինեց Սարգիս Շահինյանը: 

89. Նասիմ Կպեհիային փոխարինեց Էրիկ Վարդանյանը, իսկ տանտերերի կազմում Ալիկ Առաքելյանին` Սերոբ Գրիգորյանը: 

88. Լարվածությունը գագաթնակետին է հասել: «Միկան» նույնիսկ 10 ֆուտբոլիստներով ցանկանում է գոլ խփել, իսկ «Փյունիկը»` 3-րդ գոլը հեղինակել և սպանել ինտրիգը:

83. Մրցակցի ձեռքից միտումնավոր քաշելու համար դեղին քարտ ստացավ Կամո Հովհաննիսյանը: 

80. Բրունո Կոնեին փոխարինեց Ալբերտ Զոհրաբյանը: 

79. Լևոն Հայրապետյանի տուգանային հարվածը մոտ 25 մետրից բարձր էր: 

77. Վարդան Մովսիսյանը 2-րդ դեղին քարտի համար  հեռացվեց խաղադաշտից: Նա կոպիտ էր խաղացել Մանոյանի նկատմամբ: 

75. Մանոյան-Առաքելյան կոմբինացիայից հետո Պետրոսյանը գրավեց դարպասը, սակայն խաղից դուրս վիճակ արձանագրվեց: 

73. Մոտ 20 մետրից Յուսպաշյանի հարվածը վտանգավոր կհամարվեր, եթե դարպասի լայնությունը 20 մետր լիներ: 

72. Մանոյանի փոխանցումից հետո տուգանայինի ձախ եզրում միայնակ գտնվող Ալիկ Առաքելյանը հարված կատարեց դեպի հեռավոր անկյունը. Արսեն Բեգլարյանը փրկեց իր թիմին: 

70. Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո Էրիկ Պետրոսյանը մոտ 10 մետրից բարձր հարվածեց: 

69. Տանտերերը պաշտպանությունից դուրս գալիս սխալվեցին և գնդակը կորցնելուց հետո Լուշնիկովին թույլ տվեցին նպաստավոր դիրքից հարված կատարել: Այն թույլ ստացվեց և Այվազովը տիրեց գնդակին:

65. Սարգիս Հովսեփյանը թարմացնում է հարձակման գիծը: Վարդան Պողոսյանին փոխարինեց Էրիկ Պետրոսյանը: 

63. ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: 2:1. Սերգեյ Շումիլին:  Ձախ եզրում Սամվել Մելքոնյանը շրջանցեց 2 պաշտպանների, բարձրից փոխանցում կատարեց դեպի դարպասային հրապարակ, որտեղ Շումիլինը բոլորից բարձր ցատկելով գլխի հարվածով գրավեց դարպասը: 

61. Լուշնիկովի իրացրած անկյունայինից հետո Կուդինովը գլխի հարվածով ցնցեց հորիզոնական դարպասաձողը: 

59. Կուդինովը հեռու տարածությունից բարձր հարվածեց: Այվազովի համար վտանգավոր չէր: 

58. Խոտումնալից հակագրոհի ժամանակ Մանոյանն անփույթ փոխանցում կատարեց: 

55. Անհաջող հանդիպում անցկացնող Չիչերինին փոխարինեց Յարմոլիցկին, իսկ Գորելիշվիլիի փոխարեն խաղը կշարունակի Սամվել Մելքոնյանը: 

54. Շումիլինի հարվածը միջին տարածությունից շեղ ստացվեց: 

53. Կամո Հովհաննիսյանը սուր անկյան տակ հարված կատարեց, գնդակը դիպավ հեռավոր դարպասաձողին: 

50. Վարդան Մովսիսյանն անհատական լավ անցում ձեռնարկեց, բայց նրա փոխանցումից հետո թիմակիցները չկարողացան հարված կատարել դարպասին: 

49. Սկսեց կրկին անձրև տեղալ, որը վերածվեց կարկուտի:

46. Գորելիշվիի նկատմամբ կոպիտ խաղալու համար զգուշացվեց Ռոբերտ Հակոբյանը: 

46. Երկրորդ խաղակեսը սկսվեց: 

Առաջին խաղակեսն ավարտվեց: Ընդմիջում: 

43. ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: 2:0. Վարդգես Սաթումյան. Ձախ եզրում հիանալի գործած Լևոն Հայրապետյանի փոխանցումից հետո գնդակն անդրադարձավ Սաթումյանի մոտ, ով գնդակն անկցարեց «Միկայի» ֆուտբոլիստի վրայով և ընթացքից կատարած գեղեցիկ հարվածով գրավեց դարպասը: 

40. Պողոսյաաաաաաաաաան. Չիչերինը դեպի թույլ փոխանցում կատարեց, Վարդան Պողոսյանը տիրելով գնդակին շրջանցեց Արսեն Բեգլարյանինի, ապա մեկ անգամ էլ խաբս տվեց դարպասապահին, սակայն նրա հարվածից հետո դարպասային գծի մոտ կանգնած Կուդինովը գնդակը հանեց անկյունային:

37. Հյուրերը տիրում են տարածքային առավելությունը, բայց մրցակցի տուգանայինի մատույցներում ավելի շատ խախտում են կատարում, քան մրցակիցը: 

32. Կամո Հովհաննիսյանն աջ եզրից լավ փոխանցում կատարեց դարպասային հրապարակի մատույցներ, որտեղ Վարդան Պողոսյանին մի փոքր չբավարարեց գնդակին հասնելու և դարպասը գրավելու համար: 

30. «Միկայի» ֆուտբոլիստները կոմբինացիոն խաղում խնդիրներ ունեն: Սրություն չկա:

25. Վարդան Պողոսյանի նկատմամբ կոպիտ խաղի համար զգուշացվեց Կուդինովը: 

23. Պաշտպանությունից դուրս գալիս համապղեց Չիչերինը, Հայրապետյանն ու Սաթումյանը խլեցին գնդակը, բայց Կամո Հովհաննիսյանը նպաստավոր դիրք դուրս գաիս գնդակն իրենից առաջ թողեց: Դրանից հետո Սաթումյանը կրկին ձեռնունայն թողեց Չիչերինին, բայց դեռ իր տեղը չվերադարձած Բեգլարյանի վրայով չկարողացավ դիպուկ հարված կատարել. բարձր էր: 

22. Ձախ եզրից Ալիկ Առաքելյանի լավ փոխանցումից հետո Սաթումյանը գլխով հարվածեց դեպի հեռավոր անկյունը, բայց Բեգլարյանը փրկեց իր թիմին: 

20. Տանտերերի արագ հակագրոհի ժամանակ այդպես էլ չհաջողվեց խաղացողներից մեկին հարվածային դիրք դուրս բերել: 

19. Գորելիշվիլիի իրացրած անկյունայինից հետո Կուդինովը գլխով վտանգավոր հարված կատարեց, բայց մրցավարը կանոնների խախատում արձանագրեց:

16.  Կամո Հովհաննիսյանի` աջ եզրից կատարած փոխանցումից հետո անդրադարձ եղավ պաշտպանից և քիրչ էր մնում գնդակը հայտնվեր դարպասում. Արսեն Բեգլարյանը մարմինը վերադասավորելով այնուամենայնիվ հասցրեց տիրել գնդակին: 

12. Սաթումյանը կարող էր 4 րոպեում 2-րդ գնդակն ուղարկել իր նախկին թիմի դարպասը, սակայն տուգանային հրապարկում ընդունելով գնդակը սուր անկյան տակ շեղ հարվածեց: 

10. Ձախ եզրից Մանոյանի խաղարկած տուգանայինից հետո Արմեն Մանուչարյանի գլխավոր հարվածը չստացվեց: 

8. ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ. 1:0. Վարդգես Սաթումյան. Կամո Հովհաննիսյանն արձագանքելով Յուսպաշյանի փոխանցմանը ձախ եզրով ներխուժեց տուգանային հրապարակ, փոխանցում կատարեց դեպի կենտրոն, իսկ վրա հասած Սաթումյանը 5-6 մետրից գրավեց հեռավոր անկյունը: 

7. «Միկան» բարձր պրեսինգ է կիրառում:

2. Աշոտ Կարապետյանի փոխանցումն աջ եզրից բարձր ստացվեց: 

1. Հանդիպումը մեկնարկեց: 

___________________________________________________

ՈւՂԻՂ ԵԹԵՐ

 

___________________________________________________________________________________________________

16:43. Նախավարժանքն ավարտվեց: Ֆուտբոլիստները շարժվեցին դեպի հանդերձարան: Քիչ անց խաղը կմեկնարկի: 

16:35. Անձրևն անսպասելիորեն կտրվեց: Այժմ հիանալի եղանակ է: 

16:25. «Միկան» նախավարժանքը սկսեց հորդառատ անձրևի ներքո: Քիչ անց նրան միացավ նաև «Փյունիկը»:

_______________________________________________
Երևան, Ավանի ակադեմիա
Բարձրագույն խումբ. 28-րդ տուր

N

ՓՅՈւՆԻԿ

N

ՄԻԿԱ

1

Անատոլի ԱՅՎԱԶՈՎ

12

Արսեն ԲԵԳԼԱՐՅԱՆ

5

Արմեն Մանուչարյան

23

Վարդան ՄՈՎՍԻՍՅԱՆ

33

Տարոն ՈՍԿԱՆՅԱՆ

5

Նիկիտա ՉԻՉԵՐԻՆ

18

Ալիկ ԱՌԱՔԵԼՅԱՆ

13

Դմիտրի ԿՈՒԴԻՆՈՎ

16

Ռոբերտ ՀԱԿՈԲՅԱՆ

19

Միլոշ ԿՈՎԱՉԵՎԻՉ

20

Լևոն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

18

Դմիտրի ԼՈՒՇՆԻԿՈՎ

20

Արթուր ՅՈՒՍՊԱՇՅԱՆ

14

Աարոն Նասիմ ԿՊԵՀԻԱ

7

Կամո ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

17

Աշոտ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

11

Դավիթ ՄԱՆՈՅԱՆ

7

Միխայիլ ԳՈՐԵԼԻՇՎԻԼԻ

30

Վարդգես ՍԱԹՈՒՄՅԱՆ

9

Բրահիմա Բրունո ԿՈՆԵ

17

Վարդան ՊՈՂՈՍՅԱՆ

11

Սերգեյ ՇՈՒՄԻԼԻՆ

N

Պահեստայիններ

N

Պահեստայիններ

12

Գոռ ՄԱՆՈՒԿՅԱՆ

16

Հենրի ԱՎԱԳՅԱՆ

34

Կարեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

6

Սամվել ՄԵԼՔՈՆՅԱՆ

2

Սերոբ ԳՐԻԳՈՐՅԱՆ

8

Ալբերտ ԶՈՀՐԱԲՅԱՆ

23

Հովհաննես ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

21

Էրիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ

8

Սարգիս ՇԱՀԻՆՅԱՆ

10

Հայկ ՈՍԿԱՆՅԱՆ

19

Ռոբերտ ՄԻՆԱՍՅԱՆ

15

Արտյոմ ՅԱՐՄՈԼԻՑԿԻ

10

Էրիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ

4

Դավիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Գլխմարզիչ

 

Գլխմարզիչ

 

Սարգիս ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

Արմեն ՇԱՀԳԵԼԴՅԱՆ

 

Share |

Լրահոս

Loading...