Պեպե. Ատլետիկոյի դեմ խաղում ֆավորիտ չկա

17:56 24.05.2016

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեն խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ատլետիկոյի» հետ հանդիպման մասին:
 
«Եզրափակչում ֆավորիտներ չեն լինում: Երկու թիմերն էլ լավ են պատրաստված: Կատարել ենք մեր աշխատանքը, մրցակիցը ուժեղ է, սակայն մենք մեր ուժեղ կողմերն ունենք:
 
Կարիերայիս կարեւորագույն խաղն է, սակայն պարտությունը տապալում չի լինի: Ամեն դեպքում մնում ենք թիմ, որն ունի սեփական ոճը եւ բնավորությունը: Կերտում ենք «Ռեալի» պատմությունը: Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ եզրափակչում»,- Պեպեի խոսքը մեջբերում է «AS»-ը:
 
«Ռեալ» - «Ատլետիկո» խաղը կկայանա մայիսի 28-ին Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում:
Share |

Լրահոս

Loading...