Ինտերի դարպասապահը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ

11:52 27.05.2016

Իտալական «Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը երկարաձգել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչ 2019 թվականի ամառը:

«Երջանիկ եմ «Ինտերի» հետ նոր պայմանագիր կնքելու առթիվ: Նման որոշում կայացրել եմ, որովհետև ինձ լավ եմ զգում «Սան Սիրոյում»: Ներկայում Եվրոպայում շատ են ուժեղ դարպասապահները, այդ պատճառով շարունակում եմ իմ զարգացումը: Ցանկանում եմ «Ինտերի՞ մարզիչների օգնությամբ բարելավեմ իմ խաղը»,- սլովենացու խոսքերն է մեջբերում միլանյան ակումբի պաշտոնական կայը:

Հիշեցնենք, որ Հանդանովիչն «Ուդինեզեից» «Ինտեր» է տեղափոխվել 2012 թվականին:

Share |

Լրահոս

Loading...