Բարսելոնան պատրաստվում է վճարել Պյանիչի հրաժարագինը

20:27 02.06.2016

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն:

«La Gazzetta dello Sport»-ը տեղեկացնում է, որ կատալոնական ակումբը պատրաստ է ակտիվացնել բոսնիացու պայմանագրով առկա հրաժարագնի կետը, որը կազմում է 38 միլիոն եվրո: «Կապտանռնագույններն» արդեն համապատասխան բանակցություններ են վարել 26-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ:

Հատկանշական է, որ օգոստոսին Պյանիչի հրաժարագինը նվազելու է 10 միլիոն եվրոյով, սակայն «Բարսելոնան» չի ցանկանում սպասել, քանի որ կիսապաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Յուվենտուսը»:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ բոսնիացին կարիերայի շարունակման ցանկալի տարբերակ է համարում հենց «Բարսելոնան»:

Share |

Լրահոս

Loading...