Մանչեսթեր Սիթին 50 մլն եվրո կվճարի ծանր վնասվածք ունեցող պաշտպանի համար

10:25 02.06.2016

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 50 մլն եվրո վճարել Բիլբաոյի «Ատլետիկի» ֆրանսիացի պաշտպան Էմերիկ Լապորտի համար,- տեղեկացնում է «Cadena Ser»-ը:
 
Ենթադրվում է, որ գործարքը կկայանա այն բանից հետո, երբ ֆրանսիացին կապաքինվի ծանր վնասվածքից, որը ստացել էր մարտին: Պաշտպանը մարզումներին կվերադառնա հուլիսից ոչ շուտ:
 
Լապորտին ձեռք բերելու ցանկություն է հայտնել գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Իսպանացի մասնագետը ցանկանում է ուժեղացնել մանչեսթերցիների պաշտպանության կենտրոնը:

 

Share |

Լրահոս

Loading...