Ռեալը կերկարաձգի պայմանագիրը 6 ֆուտբոլիստների հետ

15:22 04.06.2016

Մադրիդի «Ռեալն» առաջիկա օրերին կբանակցի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, պաշտպան Պեպեի, իսպանացի հարձակվող Խեսեի, կիսապաշտպան Իսկոյի ու կոլումբացի Խամես Ռոդրիգեսի հետ պայմանագրերը երկարաձգելու շուրջ,- տեղեկացնում է «AS»-ը:
 
«Ոսկե գնդակի» եռակի դափնեկրին կառաջարկվի պայմանագիր մինչեւ 2021 թվականը: Նույն ժամկետով պայմանագիր կառաջարկվի նաեւ ուելսցի Գարեթ Բեյլին, ում աշխատավարձը կավելանա 1 մլն եվրոյով:
 
Պեպեի ու Խեսեի հետ պայմանագրերը կերակաձգվեն, քանի որ դրանց ժամկետներն ավարտվում են, իսկ Իսկոն հանդիսանում է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի սիրելին:

 

Share |

Լրահոս

Loading...