Արմեն Պետիկյան. Հավանականությունը շատ մեծ է, որ Միկան չի մասնակցի Հայաստանի առաջնությանը

13:18 07.06.2016

Երևանի «Միկան» ամենայն հավանականությամբ չի մասնակցելու Հայաստանի 2016/17 առաջնությանը: Այդ մասին armsport.am-ին հայտնեց ակումբի գլխավոր տնօրեն Արմեն Պետիկյանը:

«Ցավոք, հավանականությունը շատ մեծ է, որ «Միկան» չի մասնակցելու Հայաստանի առաջիկա առաջնությանը: Ակումբում առկա են ֆինանսական խնդիրներ, որոնք մեզ չի հաջողվում լուծել: Առաջիկա օրերին ամեն ինչ վերջնականապես պարզ կդառնա և մենք հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ:

Հավանաբար «Միկան» ելույթները կշարունակի Առաջին խմբում կամ ընդհրապես կդադարեցնի գործունեությունը: Ամեն ինչ դրան է գնում, եթե իհարկե, այս ընթացքում հրաշք չլինի և ինչ-որ բան չփոխվի»,- ասաց Պետիկյանը: 

Հիշեցնենք, որ Հայաստանի 2015/16 առաջնությունում «Միկան» զբաղեցրեց վերջին` 7-րդ տեղը, իսկ Գավաթի խաղարկությունում հասավ եզրափակիչ:

Share |

Լրահոս

Loading...