Յուվենտուս տեղափոխվելու համար Պյանիչը հրաժարվել է իրեն հասանելիք 7,6 միլիոն եվրոյից

16:05 11.06.2016

«Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան հաստատել է, որ թուրինցիները «Ռոմայի» հետ համաձայնեցրել են կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի տրանսֆերը:

«Պյանիչի տեղափոխության գործարքն ավարտվեց ֆուտբոլիստի շնորհիվ, ով շատ էր ուզում տեղափոխվել «Յուվենտուս» և ակտիվացրեց պայմանագրով նախատեսված հրաժարագինը:

Միրալեմն անձամբ աջակցեց տեղափոխությանը և հրաժարվեց այն գումարից, որը պետք է ստանար: Այնպես որ «Ռոմայի» ու «Յուվենտուսի» միջև բանակցություններ որպես այդպիսին չեղան: Կայացավ միայն տեխնիկական ժողով, որը քննարկեց տրանսֆերի գումարն ու դրա վճարման եղանակը»,- Մարոտայի խոսքերն են մեջբերում մի շարք հեղինակավոր իտալական լրատվամիջոցներ:

Նշենք, որ Պյանիչի հրաժարագինը կազմում է 38 միլիոն եվրո, որից 20 տոկոսը (7,6 միլիոն եվրո) պետք է ստանար ֆուտբոլիստը: Արդյունքում, «ծեր սինյորան» «գայլերին» վճարելու է 30,4 միլիոն:

Share |

Լրահոս

Loading...