Պյանիչն առաջիկայում բուժզննում կանցնի Յուվենտուսում

14:58 11.06.2016

Իտալական «Ռոմայի» բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչն առաջիկայում բուժզննում կանցնի Թուրինի «Յուվենտուսում»: Այդ մասին հայտնել է Իտալիայի չեմպիոնի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան:
 
Ավելի վաղ հռոմեացիները հաստատել էին, որ կիսապաշտպանը կտեղափոխվի Թուրին, իսկ «Յուվենտուսը» նրա համար կվճարի պայմանագրում նշված հրաժարագինը՝ 38 մլն եվրո:
 
«Բանակցություններ «Ռոմայի» ու «Յուվենտուսի» միջեւ չեն եղել: Տեխնիկական խորհրդակցություն անցկացրինք, որում որոշվել է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների փոխանցման ձեւը: Առաջիկայում Պյանիչը կանցնի բուժզննում»,- Մարոտայի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն:

 

Share |

Լրահոս

Loading...