Պյանիչը Յուվենտուսի համար բուժզննում է անցնում (լուսանկար)

13:34 13.06.2016

«Ռոմայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն, տեղեկացնում է Իտալիայի չեմպիոնների պաշտոնական թվիթերյան էջը:

26-ամյա բոսնիացին այսօր Թուրինում սկսել է բուժզննում անցնել «ծեր սինյորայի» համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» համաձայնել է վճարել Պյանիչի հրաժարագինը, որը կազմում է 38 միլիոն եվրո: Այդ գումարի 7,6 միլիոնը (20%) պետք է ստանար ֆուտբոլիստը, սակայն նա գործարքը հաջող ձևակերպելու համար այդ գումարից հրաժարվել է` ի օգուտ թուրինցիների:

Share |

Լրահոս

Loading...